Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչությունը այսօր կայացած նիստում քննարկել է հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման ընտրությունները (ՏԻՄ):
Ընդդիմադիր կուսակցության գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նիստում քննարկվել են Հայ ազգային կոնգրեսի հերթական համագումարի անցկացման, ինչպես նաև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Վարչությունը որոշել է շարունակել քննարկումները հաջորդ շաբաթ կայանալիք նիստում: