Մատչելիության հղումներ

Նշանակումներ դատախազության համակարգում


Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյան

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամաններով՝ արդարադատության երրորդ դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանը նշանակվել է Շիրակի մարզի դատախազ՝ ազատվելով նույն մարզի դատախազի տեղակալի պաշտոնից, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազի տեղակալի պաշտոնից, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Գևորգյանը նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ՝ ազատվելով Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազի պաշտոնից: Այդ մասին հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը իր պաշտոնական կայքէջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG