Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով


Երևանը աշնանը, արխիվ
Երևանը աշնանը, արխիվ

Հայաստանի տարածքում առաջիկա 5 օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ վաղը Հայաստանի Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում հնարավոր է թույլ անձրև, հոկտեմբերի 14-ին, 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 15-ին, 16-ի գիշերվա առաջին կեսին, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում:

Երևանում հոկտեմբերի 13-14-ը, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG