Մատչելիության հղումներ

Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Վիեննա


Արման Թաթոյան, արխիվ
Արման Թաթոյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն աշխատանքային այցով այսօր մեկնել է Վիեննա՝ մասնակցելու հոկտեմբերի 12-ից 14-ը կայանալիք
Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) և Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից կազմակերպվող ԵԱՀԿ տարածաշրջանի կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովի շրջանակում:

Հանդիպմանը մասնակցելու են ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթահանձնաժողովի և Խոշտանգումների կանխարգելման եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները: Հանդիպման ժամանակ քննարկվելու են կանխարգելման ազգային մեխանիզմների ձեռքբերումներն ու մարտահրավերները, ինչպես նաև ԵԱՀԿ մակարդակում այդ մարտահրավերների հաղթահարման ճանապարները Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամարժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո տասը տարի անց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG