Մատչելիության հղումներ

ՊԲ պայմանագրային զինծառայող մահվան փաստով քրեական գործ է հարուցվել


Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Սանասար Մավրիկի Գրիգորյանի մահվան փաստով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում նշվում է․ - «Նախնական տվյալներով՝ 11.10.2016թ.՝ ժամը 12:10-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով ձախ թիակի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Սանասար Մավրիկի Գրիգորյանը: Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն»:

Սանասար Գրիգորյանի մահվան մասին հաղորդել էր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG