Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ հանդիպել է Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկուն։
ՀԱԿ գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հետ կապված խնդիրները, Հայաստանում ընտրությունների նկատմամբ վստահության վերականգնման և ժողովրդավարության հաստատման հետ կապված հարցերը, քննարկվել է նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը։