Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկում է Հալեպում ռազմական օդուժի թռիչքներն արգելելու մասին նախագիծը


ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր քննարկում է Հալեպում ռազմական օդուժի թռիչքներն ամբողջությամբ արգելելու մասին բանաձևի նախագիծը։

Փաստաթուղթը, որը հեղինակել են Ֆրանսիան և Իսպանիան, կոչ է անում Ռուսաստանին և ԱՄՆ-ին անհապաղ վերականգնել հրադադարը Հալեպում, որտեղ բնակչության մի մասը հայտնվել է հումանիտար աղետի եզրին։

Ուրբաթ օրը Ռուսաստանը հայտարարել է, որ նման բանաձևն իր համար անընդունելի է։

Ռուսական արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «քարոզչություն է» անվանել Ջոն Քերրիի հայտարարությունն այն մասին, որ պետք է հետաքննել «Սիրիայում Ասադի վարչակազմի և Ռուսաստանի ռազմական հանցագործությունները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG