Մատչելիության հղումներ

Գողություն բանկից՝ տարադրամի փոխանակում կատարելիս


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բանկից գողություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝ սեպտեմբերի 2-ին առերևույթ հանցագործություն կատարած անձը բանկում տարադրամի փոխանակում կատարելու ընթացքում դրամարկղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի գումար:

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ դեպքի առթիվ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «գողությունը՝ ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունը»:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է միջին տարիքի, կապույտ վերնաշապիկով տղամարդը, գումար փոխանակելու ընթացքում աշխատակցուհուն մոլորեցնելով, վերցնում զգալի չափերի գումար:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ տղամարդու ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG