Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ Հայաստանից Ռուսաստան խաղողի հումքով ալկոհոլային խմիչքների արտահանումների հետ կապված բանակցություններ վարելու նպատակով:
Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ռուսաստանի ներմուծող և առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: