Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն կանխել է 57 կգ մետաղական սնդիկի ապօրինի վաճառքը


Լուսանկարը՝ ԱԱԾ-ի
Լուսանկարը՝ ԱԱԾ-ի

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների կողմից կանխվել է շուրջ 57 կիլոգրամ թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի վաճառք:

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, գալով հանցավոր համաձայնության, իրացնելու նպատակով կազմակերպել են մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն և պլանավորել են այն վաճառել Երևանում գտնվող նախկին քիմիական գործարանի տարածքում: Ըստ ձեռք բերված տվյալների՝ նախատեսված է եղել թունավոր նյութի իրացման դիմաց ստանալ 160 հազար դոլար գումար:

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թունավոր նյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, ինչպես նաև իրացնելու կապակցությամբ (Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ձերբակալվել է 6 անձ: Բոլոր ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG