Մատչելիության հղումներ

Պապ․ Հայ - ադրբեջանական հակամարտության կարգավորման միակ ճանապարհը անկեղծ երկխոսությունն է


Վրաստան - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Թբիլիսիում աղավնի է բաց թողնում՝ որպես խաղաղության խորհրդանիշ, 30-ը սեպտեմբերի, 2016թ․
Վրաստան - Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Թբիլիսիում աղավնի է բաց թողնում՝ որպես խաղաղության խորհրդանիշ, 30-ը սեպտեմբերի, 2016թ․

Վատիկանի մամուլի ծառայությունը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ լրագրողների հետ հարց ու պատասխանները Վրաստան ու Ադրբեջան այցերից հետո Հռոմ վերադառնալու ճանապարհին:

ARD գերմանական ռադիոընկերության լրագրողը հարցրել է Պապի կարծիքը և տեսլականը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ, և թե դրանում ինչպիսի՞ դեր կարող է խաղալ ինքն անձամբ:

Այդ հարցին պատասխանելով՝ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը նշել է, թե կրոնի դերն է՝ օգնել հասնելու այդ նպատակին:

«Ես կարծում եմ, որ միակ ճանապարհը անկեղծ երկխոսությունն է: Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է քաջություն ունենալ՝ դիմելու Հաագայի միջազգային դատարան: Ես այլ ճանապարհ չեմ տեսնում: Այլընտրանքը պատերազմն է, իսկ պատերազմը միշտ կործանարար է», - ասել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG