Մատչելիության հղումներ

Նիկոլայ Բորդյուժան և Դավիթ Վիրաբյանը քննարկել են ՀԱՊԿ-ի՝ Երևանում կայանալիք նիստերի աշխատանքները


Դավիթ Վիրաբյանը ևՆիկոլայ Բորդյուժան
Դավիթ Վիրաբյանը ևՆիկոլայ Բորդյուժան

Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հայաստանի արտգործնախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները:

«Դավիթ Վիրաբյանը և Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին և դրանց իրագործման ընթացքին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նրա արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի կապակցությամբ` ընդգծելով նախագահության ընթացքում գրանցված արդյունքները», - մասնավորապես ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG