Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-4-ը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են լինելու անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարները:
Համագումարի շրջանակում նախատեսվում է ԱՊՀ կրթության նախարարների խորհրդի նիստ, որտեղ Մկրտչյանը հանդես կգա ելույթով:
Հայաստանի կրթության և գիտության նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախատեսվում է նաև ԱՊՀ կրթական ձեռքբերումների ցուցահանդես, ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների պարգևատրում:
Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում» խորագրի ներքո, կազմակերպիչը Ռուսաստանի կրթության և գիտության նախարությունն է: