Մատչելիության հղումներ

Դատախազությունը երեկ ուսումնասիրել է հնարավոր ընտրախախտումների մասին 350 ահազանգ


ՏԻՄ ընտրությունները Գյումրիի ընտրատեղամասերից մեկում, 2-ը հոկտեմբերի, 2016թ․
ՏԻՄ ընտրությունները Գյումրիի ընտրատեղամասերից մեկում, 2-ը հոկտեմբերի, 2016թ․

Հայաստանի գլխավոր դատախազությունում և տարածքային ստորաբաժանումներում երեկ ժամը 21-ի դրությամբ ուսումնասիրվել է Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ շուրջ 350 տարբեր բնույթի տեղեկատվություն՝ լրատվամիջոցների հրապարակումներ, քաղաքացիների ահազանգեր, հաղորդումներ, դիմումներ:

Դրանցից 175-ը, Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, ուղարկվել են Քննչական կոմիտեի և Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ օրենքով նախատեսված ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG