Մատչելիության հղումներ

ՏԻՄ ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 50:87 տոկոսը


ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի 6 մարզերի 375 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 378,557 ընտրող կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 50.87 տոկոսը:

Գյումրիում ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 46,092 է կամ 36.59 տոկոս, Վանաձորում` 41,189 կամ 42.66 տոկոս:

Հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, առաջին անգամ քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նոր ընտրակարգով: Քաղաքացիներն ընտրել են ոչ թե անձի, այլ քաղաքական ուժի, որն էլ կստանձնի համայնքի ղեկավարումը առաջիկա 5 տարիներին:

Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում է 10 կուսակցություն և մեկ դաշինք՝ «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, «Գործարար» կուսակցությունը, «Համախմբում» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բալասանյան» դաշինքը, որին սատարում է իշխող «Հանրապետական» կուսակցությունը:

Վանաձորում ընտրություններին մասնակցում է 8 կուսակցություն: ՏԻՄ ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG