Լոռու, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքիմարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական և քվեարկության օրը ստացվել է տարբեր բնույթի 53 տեղեկատվություն, որից՝ քարոզչության ընթացքում – 5, քվեարկության օրը- 48:
Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, Շիրակի մարզում՝ 6, Լոռու մարզում՝ 20, Գեղարքունիքի մարզում՝ 8, Վայոց ձորի մարզում՝ 1, Սյունիքի մարզում՝ 0, Կոտայքի մարզում՝ 18 հաղորդում է ստացվել:
«Ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստվում է 53 նյութ», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում: