Մատչելիության հղումներ

Վարդևան Գրիգորյան․ «Քվեարկեցի հանուն Գյումրիի վաղվա օրվա»


«Քվեարկեցի հանուն Գյումրիի վաղվա օրվա, հանուն գյումրեցու արժանապատիվ ապրելու», - առավոտյան քվեարկությունից հետո «Ազատության» հետ զրույցում հայտարարեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանը:

Անդրադառնալով ընտրությունների ընթացքին՝ թեկնածուն նշեց, որ այդ պահի դրությամբ ամեն ինչ խաղաղ է:

Գյումրիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 10 կուսակցություն և մեկ դաշինք՝ «Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Գաղափարակից լիբերալների ալյանս» (ԳԱԼԱ) կուսակցությունը, «Գյումրեցու ոգի» կուսակցությունը, «Գործարար» կուսակցությունը, «Համախմբում» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Բալասանյան» դաշինքը, որին սատարում է իշխող «Հանրապետական» կուսակցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG