ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել հոկտեմբերի 1-10-ը առաջին անգամ անցկացվող Երևանի շախմատի միջազգային բաց մրցաշարի մեկնարկին:
«Երևան օփեն» միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի 140 շախմատիստներ, որոնց թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ: