Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրեց կառավարության կառուցվածային փոփոխությունների օրենքը


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում
Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել էր վերացնել քաղաքաշինության նախարարությունը՝ այն դարձնելով Ճարտարապետության և մշակութային արժեքների պահպանման կոմիտե, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը փոխանցել տրանսպորտի և կապի նախարարությանը, որպես առանձին կոմիտե առանձնացնել տուրիզմի ոլորտը, էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, Սփյուռքի նախարարությունը վերանվանել Սփյուռքի հետ կապերի նախարարություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG