Մատչելիության հղումներ

Քերրին հիասթափված է, որ Սիրիայի հարցով իր առաջարկը Սպիտակ տունը չի ընդունել


ԱՄՆ պետքարտուղար Ջոհն Քերրին Սիրիային աջակցության միջազգային խմբի հետ հանդիպման ժամանակ, Նյու Յորք, 22-ը սեպտեմբերի, 2016թ․
ԱՄՆ պետքարտուղար Ջոհն Քերրին Սիրիային աջակցության միջազգային խմբի հետ հանդիպման ժամանակ, Նյու Յորք, 22-ը սեպտեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին խոստովանել է, թե «հիասթափված է», որ Սպիտակ տունը չի պաշտպանել Սիրիայում պատերազմին վերջ տալու դիվանագիտական ջանքերը ամերիկյան ռազմական ուժ կիրառելու սպառնալիքով ամրապնդելու իր առաջարկը: Այդ մասին հաղորդում է The New York Times-ը, վկայակոչելով ՄԱԿ-ում Նիդերլանդների ներկայացուցչությունում Բաշար ալ-Ասադի ռեժիմին ընդդիմադիր մի խումբ սիրիացիների հետ Քերրիի ունեցած 40-րոպեանոց քննարկման՝ իր տրամադրության տակ հայտնված ձայնագրությունը:

Սիրիայում հրադադարի մասին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնության տապալմանը հաջորդած հանդիպմանը, որին մասնակցել են նաև երեք-չորս երկրների դիվանագետներ, Քերրին հայտարարել է․ - «Կարծում եմ՝ դուք նայում եք վարչակազմում երեք մարդու, չորս մարդու, որոնք բոլորը հանդես են գալիս ուժի գործադրման օգտին, և իմ փաստարկը չընդունվեց: Մենք ձգտում ենք հետամուտ լինել դիվանագիտական ճանապարհով լուծմանը, և ես հասկանում եմ՝ դա հիասթափեցնող է: Ոչ ոք ավելի հիասթափված չէ, քան ես»:

The New York Times-ի փոխանցմամբ, Քերրին փորձել է բացատրել, որ Միացյալ Նահանգները իրավական հիմքեր չունի՝ հարձակվելու Ասադի վարչակազմի վրա, մինչդեռ Ռուսաստանի զինուժը Սիրիա է հրավիրվել երկրի կառավարության կողմից:

«Խնդիրն այն է, որ ռուսներին չի հետաքրքրում միջազգային իրավունքը, իսկ մեզ հետաքրքրում է», - հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG