Մատչելիության հղումներ

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է աշխատանքը


Գնացք Երևանի երկաթուղային կայարանում, արխիվ
Գնացք Երևանի երկաթուղային կայարանում, արխիվ

Հոկտեմբերի 1-ին փակվում է Երևան-Թբիլիսի-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի սեզոնը, և արդեն հոկտեմբերի 2-ից աշխատանքն է վերսկսում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը:

«Հարավկովկասյան երկաթուղու» հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին, Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին, ուղևորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն «Ռուսական երկաթուղիներ»-ի դուստր ընկերությունն է և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG