Հալեպում ավելացել է հոգեկան խնդիրներով տառապող երեխաների թիվը։ Այս մասին ահազանգում է այդ տարածաշրջանում աշխատող բժիշկ Հատեմը։
Հիվանդանոցներից մեկի ղեկավար-բժիշկն ասում է, որ իր հանդիպած երեխաների 10 տոկոսը տառապում է հոգեկան տարբեր խնդիրներով։ Բժիշկը դա պայմանավորում է օդային հարվածների հետ և նշում, որ երեխաներին բուժելու համար անհրաժեշտ է, որպեսզի վերացվեն հիվանդության պատճառները՝ այս դեպքում օդային հարձակումները Հալեպի վրա։
Բժիշկն ահազանգում է, որ հիվանդ երեխաների թիվը կարող է ավելանալ։ Նրա տվյալներով, մեկ շաբաթ առաջ վերսկսված օդային հարձակումների ընթացքում օրական Հալեպում զոհվում է մոտ 30 երեխա։