ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում սեպտեմբերի 27-ից անցկացվում է խաղաղապահ գործողությունների սցենարով պլանավորված եռօրյա զորավարժություն:
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ,դաշտային շարժական հոսպիտալի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում իրականացվել է նաև ՆԱՏՕ-ի չափորոշիչներով 1-ին մակարդակի ինքնագնահատում:
Զորավարժությանը մասնակցում են 500 զինծառայողներ` Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադից, ռազմաբժշկական վարչության անձնակազմից, օգտագործվել են շուրջ 60 ռազմական և բժշկական տեխնիկա և ուղղաթիռներ:
Նախապես մշակված սցենարի համաձայն, բացազատված դաշտային շարժական հոսպիտալի աջակցությամբ իրականացվում է վիրավոր զինծառայողների ուղղաթիռային տարհանում, քաղաքացիական բնակաչությանը բուժօգնության ապահովում, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպում և այլ միջոցառումներ:
Ինքնագնահատման գործընթացը իրականացվում է արտերկրում համապատասխան վերապատրաստում ստացած և ՆԱՏՕ-ի կողմից հավաստագրված ՀՀ ԶՈՒ սպաների կողմից` ՆԱՏՕ-ի և ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրահանգիչների խորհրդատվությամբ ու դիտարկմամբ։