Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 20 անգամ, արձակել շուրջ 500 կրակոց


Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Ղարաբաղաի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 500 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG