Մատչելիության հղումներ

Հուլիսի 20-ի դեպքերի գործով երկու մեղադրյալների նկատմամբ կալանավորումը վերացվել է


Ցուցարարների և ոստիկանության միջև բախումները Երևանի Խորենացի փողոցում, 20-ը հուլիսի, 2016թ․
Ցուցարարների և ոստիկանության միջև բախումները Երևանի Խորենացի փողոցում, 20-ը հուլիսի, 2016թ․

Այս տարվա հուլիսի 20-ին ժամը 22-ի սահմաններում Երևանի Մովսես Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում «մի խումբ անձանց կողմից հասարակական անվտանգությունը վտանգելով, բռնություններով, ջարդերով, գույք ոչնչացնելով ու վնասելով արտահայտված զանգվածային անկարգություններին մասնակցելու» դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից այսօր կայացված որոշումներով մեղադրյալներ Լևոն Ասլանյանի և Արմեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նկատի ունենալով, որ վերացել է նրանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG