Բոսնիա և Հերցեգովինայի սերբական հատվածի` Սերբական Հանրապետության տարածքում կիրակի կայացած հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը՝ 99 տոկոսը, հանդես է եկել հունվարի 9-ը պետական տոն հռչակելու օգտին:
1992 թվականի հունվարի 9-ին Բոսնիայի սերբական շրջանները անկախություն հռչակեցին Սարաևոյից, ինչը համարվում է քաղաքացիական պատերազմի ֆորմալ սկիզբը:
Մի քանի շաբաթ առաջ Բոսնիա և Հերցեգովինայի Սահմանադրական դատարանը հանրաքվեի անցկացումը Սերբական Հանրապետությունում ճանաչել էր հակասահմանադրական: