Մատչելիության հղումներ

Բոսնիացի սերբերը «արգելված» հանրաքվե են անցկացնում


Բոսնիա և Հերցեգովինա – Նախընտրական պաստառ, որում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը կոչ է անում մասնակցել հանրաքվեի, 21-ը սեպտեմբերի, 2016թ․

Բոսնիա և Հերցեգովինա – Նախընտրական պաստառ, որում Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը կոչ է անում մասնակցել հանրաքվեի, 21-ը սեպտեմբերի, 2016թ․

Բոսնիա և Հերցեգովինայում լարվածությունն աճում է, մինչ այդ դաշնային պետության մաս կազմող ինքնավար Սերբական Հանրապետությունում ընտրողները մասնակցում են հանրաքվեի, չնայած մայրաքաղաք Սարաևոյում գտնվող Սահմանադրական դատարանը արգելել է դրա անցկացումը։

Հանրաքվեի է դրված հունվարի 9-ին «Պետականության օրը» նշելու հարցը։ 1992 թվականի հունվարի 9-ին բոսնիացի սերբերը անկախություն էին հայտարարել Բոսնիայից, ինչին հետևել էր երեք տարի շարունակված պատերազմը։

Հանրաքվեի անցկացման ընդդիմախոսները պնդում են, որ այն ազգայնական կրքեր է բորբոքում և հրահրում է անջատական տրամադրությունները Բոսնիայի Սերբական Հանրապետությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG