Մատչելիության հղումներ

Զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է ԼՂ «Մարտական ծառայություն» մեդալով


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Ղարաբաղի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սևակ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը:

Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, հակառակորդի կողմից ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Սևակ Խաչատրյանի սպանության դեպքի առթիվ զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանության հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Քննչական կոմիտեն իր հաղորդագրությունում նշում է, որ զինծառայողը կրծքավանդակի վերին ձախ հատվածի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել երեկ ժամը 10:45-ի սահմաններում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG