Մատչելիության հղումներ

Ադրբեջանում սահմանադրական հանրաքվե է


Քարոզչական պաստառներ Ադրբեջանում, սեպտեմբեր, 2016թ․
Քարոզչական պաստառներ Ադրբեջանում, սեպտեմբեր, 2016թ․

Այսօր Ադրբեջանի քաղաքացիները մասնակցում են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որի անցկացումը, ընդդիմադիրների, իրավապաշտպանների և վերլուծաբանների համոզմամբ, բացառապես հետապնդում է նախագահ Իլհամ Ալիևի գերդաստանի դիրքերն է՛լ ավելի հզորացնելու նպատակ:

Սահմանադրության փոփոխությունների փաթեթը ներկայացրել է ինքը Ալիևը: Այն ենթադրում է երկրի հիմնական օրենքի 29 հոդվածների փոփոխություն, այդ թվում՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը 5-ից 7 տարվա հասցնելու առաջարկ, նախագահ առաջադրվելու համար առնվազն 35 տարեկան լինելու պահանջի չեղարկում և փոխնախագահների պաշտոնների սահմանում:

Փոփոխությունների փաթեթում առաջարկվում է նաև նախագահին տալ օրենսդիր մարմինը՝ Միլի մեջլիսը ցրելու և նախագահի արտահերթ ընտրություններ նշանակելու իրավունք:

Քաղաքացիները ներկայիս 25-ի փոխարեն կստանան 18 տարեկանում Միլի մեջլիս ընտրվելու իրավունք:

Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը և հեղինակավոր մի շարք այլ կառույցներ դատապարտել են այս հանրաքվեի անցկացումը, սակայն պաշտոնական Բաքուն հավաստիացնում է, որ ամեն ինչ տեղի է ունենում օրենքներին համապատասխան, իսկ փոփոխություններն առաջարկվել են միայն երկրում բարեփոխումների գործընթացն արագացնելու համար:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG