Մատչելիության հղումներ

Լույս կիրակի գիշերը վեց մարզերի լեռնային շրջաններում ջերմաստիճանը 0-ից ցածր կլինի


Հայաստան - Լոռու մարզի Լեռնապատ գյուղը, արխիվ
Հայաստան - Լոռու մարզի Լեռնապատ գյուղը, արխիվ

Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդում սպասվում է -2-ից -4 աստիճան ցուրտ, զգուշացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի տարածքում վաղը ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Սեպտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը և սեպտեմբերի 25-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, սեպտեմբերի 26-27-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում վաղը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Սեպտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG