Սիրիայում՝ մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում, ռազմական օդանավ է կործանվել: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք այն ջախջախվել է հարվածի՞, թե՞ տեխնիկական անսարքության հետևանքով:
Օդաչուին հաջողվել է փրկվել:
Սիրիական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռազմական օդանավը մինչև կործանվելը հարձակում էր գործել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա: