Անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում այսօր Երևանի Հանրապետության հրապարակում անցկացվում է ռազմական շքերթ, որի կապակցությամբ մայրաքաղաքի որոշ փողոցներում երթևեկությունը դադարեցված է:
Մասնավորապես, առավոտյան ժամը 5-ից մինչև ժամը 13-ը փակ կլինեն Հանրապետության հրապարակը, Ամիրյան փողոցը, իսկ մինչև ժամը 15-ը՝ Իտալիայի, Բեյրութի, Վազգեն Սարգսյանի, Զաքիյան փողոցները, ինչպես նաև Սարյան, Աբովյան, Նալբանդյան, Տիգրան Մեծ փողոցները՝ մասամբ, փակ է նաև Արշակունյաց պողոտան:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքացիներին խնդրելով նշված փողոցներում չկայանել տրանսպորտային միջոցները՝ զինտեխնիկայի անվտանգ տեղաշարժման նպատակով:
Հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով: