Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ս. Մեխակյանը և նախընտրական շտաբը ցավակցում են Վարդևան Գրիգորյանին և նրա հարազատներին որդու՝ Արշակ Գրիգորյանի ողբերգական մահվան կապակցությամբ:
«Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է կատարված հանցագործությունը և պահանջում անմիջապես բացահայտել ու պատժել այդ հանցագործության կատարողներին: Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի նախընտրական շտաբը ժամանակավորապես դադարեցնում է նախընտրական քարոզարշավը», - ասված է հաղորդագրությունում: