Մատչելիության հղումներ

Մեծամորում վերահաշվարկ է ընթանում


Մեծամոր քաղաքում՝ թիվ 20 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում, վերահաշվարկ է ընթանում: Հանձնաժողով է դիմել Մեծամորի համայնքի ղեկավարի թեկնածու Ավետիք Հարությունյանը, ով «Ազատության» հետ զրույցում նշեց, թե որոշակի կասկածներ ունեն, որ ընտրախախտումներ են եղել, որոնք ազդել են իր ստացած ձայների քանակի վրա:

«Գտանք, որ որոշակի հարցերի պատասխաններ պիտի ստանայինք, որովհետև չի կարող պատահել այնպես, որ բոլոր հինգ տեղամասերում առաջին 80-70 տոկոս հաշվարկից հետո հաղթում ես, հանկարծ վերջին 20 տոկոսին պարտված դուրս ես գալիս ձայների չնչին տարբերությամբ, անգամ հավասար», - «Ազատության» հետ զրույցում նշեց Հարությունյանը:

Վերահաշվարկից հետո թեկնածուն որոշում կկայացնի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հետ կապված դիմում ներկայացնելու մասին:

Նախնական տվյալներով Մեծամորում քաղաքապետ է ընտրվել գործող քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, ով ստացել է մոտ 2,000 ձայն: Ավետիք Հարությունյանը՝ նրա հիմնական մրցակիցը, ստացել է 1,800 ձայն:

«Ազատության» հետ զրույցում Ռոբերտ Գրիգորյանը նշում էր, որ ընտրախախտումներ տեղի չեն ունեցել, ամեն ինչ նորմալ է անցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG