Մատչելիության հղումներ

Իրավապահները բացահայտել են Նյու Յորքի պայթյունների ենթադրյալ կազմակերպչի ինքնությունը


Ահմադ Խան Ռահիմի

Մանհեթենում շաբաթ երեկոյան տեղի ունեցած պայթյունից մոտ 36 ժամ անց Հետաքննությունների Դաշնային Բյուրոն խուզարկել է աֆղանական ծագում ունեցող ԱՄՆ 28-ամյա քաղաքացի Ահմադ Խան Ռահիմի` Նյու Ջերսի նահանգում գտնվող բնակարանը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նույն նահանգի «Էլիզաբեթ» կայարանում ինքնաշեն հինգ ռումբեր էին հայտնաբերվել: Ամերիկացի իրավապահների պնդմամբ, Ռահիմը առնչություն ունի Մանհեթենում տեղի ունեցած պայթյունների հետ և այժմ գտնվում է հետախուզման մեջ:

«Այդ մարդը զինված է և կարող է լուրջ վտանգ ներկայացնել», - հայտարարել է Նյու-Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն"

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG