Մատչելիության հղումներ

Նյու Ջերսիում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել ու վնասազերծվել


Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի «Էլիզաբեթ» երկաթուղային կայարանի աղբամանի մեջ հայտնաբերված կասկածելի սարքն այսօր առավոտյան պայթեցվել է։ Քաղաքապետի խոսքով, այն պայթեցվել է հատուկ ռոբոտի օգնությամբ։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սակրավորները նույն վայրում մոտ 5 պայթուցիկ են վնասազերծել։ Պայթուցիկով փաթեթը հայտնաբերվել է Մանհեթենում կիրակի օրը հնչած պայթյունից հետո։

Իշխանությունների խոսքով, փաստեր չկան, որ հայտնաբերված փաթեթն առնչություն ունենա ահաբեկչական որևէ խմբավորման հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG