Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար Մայքլ Ջորջ Լինքի հրավերով, այսօր երկօրյա այցով մեկնել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավա:
Հայաստանի արդարադատության նախարարության փոխանցմամբ, «Ընտրական գնահատմանը և առաջարկություններին հաջորդող զարգացումները» խորագրով միջոցառմանը Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի Հայաստանի ընտրական օրենսգրքի վերաբերյալ վերջին զարգացումներն ու Հայաստանի ընտրական գործընթացի փորձը: