Ըստ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առավոտվա տվյալների, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է սահմանադրական մեծամասնություն Ռուսաստանի խորհրդարանում՝ հավքելով 54.5 տոկոս ձայն։
Կենտրոնական ընտրական հանձնաժաղովը դեռ հաշվել է ընտրաթերթիկների շուրջ 75 տոկոսը։
Ըստ նախնական տվյալների, Պետդումա են անցել ավանդական չորս կուսակցությունները՝ «Եդինայա Ռոսիա»-ն, Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը և Սերգեյ Միրոնովի ղեկավարած «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցությունը։
Լիբերալ-դեմոկրատական և Կոմունիստական կուսակցությունները գրեթե ձայների նույն տոկոսն են ստացել, յուրաքանչյուրը՝ 13-ից 14 տոկոս, իսկ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն հավաքել է 6 տոկոսից քիչ ավելի ձայն։
Մանրամասները՝ տե՛ս այստեղ