Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է այսօր Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների քվեարկության ընթացքում ընտրական իրավունքի հնարավոր խախտման վերաբերյալ ավելի քան 200 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների և ՀԿ-ների հրապարակումներ, նաև քաղաքացիների ահազանգեր և գրավոր դիմումներ/:
Դատախազության մամլո ծառայության փոխանցմամբ, դրանցից 108-ը, որոնք առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ, ուղարկվել են Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: