Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը քվեարկության գաղտնիությունը խախտելու և այլ ահազանգեր է ստացել


Հայաստանի մի շարք համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմը ստացել է լրագրողների և դիտորդների գործունեությանը խոչընդոտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրողներին ուղղորդելու մասին ահազանգեր: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

«Մանրամասն ուսումնասիրվում են զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարումները: Դրանց թվում արդեն իսկ արձանագրվել են նաև Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ առերևույթ պարունակող արարքներ:
Խախտումների վերաբերյալ բոլոր տվյալները սահմանված կարգով ուսումնասիրելու և ամփոփելուց հետո կուղարկվեն քրեական հետապնդման հարուցման հարցի լուծման նպատակով», - ասված է ՄԻՊ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG