Մատչելիության հղումներ

Առաջիկա 4 օրը՝ առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 22-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-ի գիշերը կնվազի 1-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG