Սպիտակ տունը հայտարարում է, թե փորձում է իրավական գործընթաց սկսել ռուսաստանցի հաքերների դեմ, մինչ մի խումբ կոնգրեսականներ կոչ են անում նախագահ Բարաք Օբամային այս հարցով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել:
Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ամերիկյան, մասնավորապես՝ Դեմոկրատական կուսակցության համակարգչային ցանցերի դեմ հարձակումները, ըստ Օբամայի վարչակազմի, իրականացրել են ռուսական հատուկ ծառայությունները, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը: