Մատչելիության հղումներ

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է ԵԺԿ նախագահին՝ «խղճի բանտարկյալների» հարցով


ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլ, արխիվ
ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլ, արխիվ

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր նամակ է հղել Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլին՝ հայցելով նրա «միջնորդությունը, հորդորը և համապատասխան գործողությունները» «Ժառանգության» ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և Հովսեփ Խուրշուդյանի, քաղաքացիական ակտիվիստներ Անդրիաս Ղուկասյանի և Կարո Եղնուկյանի, «բազմաթիվ այլ խղճի բանտարկյալների» հարցով:

«Մեր երեք ավագ անդամների (փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան, մամլո քարտուղար Դավիթ Սանասարյան և քաղաքացիական հասարակության հետ կապերի համակարգող Հովսեփ Խուրշուդյան) դեմ ներկայացված շինծու մեղադրանքները դեռևս չեն հանվել. նրանք տակավին ենթարկվում են քրեական հետապնդման: Քաղաքացիական ակտիվիստներ Անդրիաս Ղուկասյանը և Կարո Եղնուկյանը շարունակում են ազատազրկված մնալ: Բազմաթիվ այլ խղճի բանտարկյալներ և խաղաղ ցուցարարներ մինչ օրս տառապում են», - մասնավորապես ասված է նամակում, որը հրապարակել է «Ժառանգության» գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG