Մատչելիության հղումներ

Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Կարապետյանին


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Ռուսաստանը և Հայաստանը կապում են դաշնակցային և ռազմավարական գործընկերության հարաբերություններ՝ հիմնված բարեկամության, փոխադարձ հարգանքի և վստահության ամուր ավանդույթների վրա: Վստահ եմ, որ առևտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման խորացումը լիովին համապատասխանում են մեր երկրների երկարաժամկետ շահերին: Կցանկանայի վերահաստատել Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների փոխգործողության բոլոր արդիական հարցերում համատեղ կառուցողական աշխատանքի պատրաստակամությունս»:

Հիշեցնենք՝ նույն օրը հեռախոսազրույց է կայացել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների միջև, որի ժամանակ Կարապետյանը շնորհավորել է Մեդվեդևին ծննդյան օրվա առթիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG