Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստ՝ ՄԱԿ և ԵԱՀԿ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ


ՀԱՊԿ լոգոն
ՀԱՊԿ լոգոն

Երեկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանի նախագահությամբ գումարվել է ՀԱՊԿ Մշտական խորհրդի հերթական նիստը, որին ելույթներով են հանդես եկել ՄԱԿ Կենտրոնական Ասիայի համար կանխարգելիչ դիվանագիտության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պետկո Դրագանովն ու ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոն:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի կենտրոնների ղեկավարներն անդրադարձ են կատարել իրենց ղեկավարած կառույցների գործունեությանը, դրանց առջև ծառացած խնդիրներին, ՀԱՊԿ-ի հետ համագործակցության հեռանկարային ուղղություններին:

Քննարկումների ժամանակ կարևորվել է ՄԱԿ, ԵԱՀԿ ու ՀԱՊԿ գործակցության խթանումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Այդ առնչությամբ դեսպան Պեշկոն ընդգծել է ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ԵԱՀԿ-ՀԱՊԿ գործնական փոխգործակցության զարգացման ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG