Եվրոպայի ֆուտբոլի ասոցիացիաների միությունը՝ ՈւԵՖԱ-ն Աթենքում ընթացող կոնգրեսում նախագահ է ընտրել 48-ամյա սլովենացի Ալեքսանդր Չեֆերինին:
Ինչպես հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը, Չեֆերինը ստացել է 42 ձայն, իսկ նրա մրցակից նիդերլանդացի Միխաել վան Պրաագը՝ 13:
Կոնգրեսում նոր նախագահի ընտրությանը նախորդել էր Միշել Պլատինիի հայտարարությունը ՈւԵՖԱ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին:
Չեֆերինը մասնագիտությամբ իրավաբան է, 2011 թվականից գլխավորում էր Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիան, միաժամանակ եղել է ՈւԵՖԱ-ի իրավական կոմիտեի նախագահի երկրորդ, երրորդ տեղակալ: