Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ն Բլատերին ու Պլատինիին 8 տարով հեռացրեց ֆուտբոլից


Զեպ Բլատերը մամլո ասուլիսի ժամանակ, 21-ը դեկտեմբերի, 2015թ․

Զեպ Բլատերը մամլո ասուլիսի ժամանակ, 21-ը դեկտեմբերի, 2015թ․

Այսօր ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը 8 տարով ֆուտբոլից հեռացրեց կազմակերպության նախագահ Զեպ Բլատերին և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին, նրանց արգելվել է անգամ մուտք գործել մարզադաշտ:

Երկու պաշտոնյաների լիազորությունները կասեցվել էին այս տարվա հոկտեմբերից, մինչ ընթանում էր Պլատինիի հաշվին ՖԻՖԱ-ի կողմից 2 միլիոն շվեյցարական ֆրանկ (մոտ 2 միլիոն 20 հազար դոլար) փոխանցելու առնչությամբ հետաքննությունը: Գումարի փոխանցումը հավանության էր արժանացրել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը:

Ֆուտբոլային ամենամեծ կառույցը մոտ չորս տասնամյակ ղեկավարած Բլատերը քիչ առաջ մամլո ասուլիսում հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովն իրավունք չուներ իրեն ազատել նախագահի պաշտոնից, և որ ինքը բողոքարկելու է այդ որոշումը ՖԻՖԱ-ի վերաքննիչ հանձնաժողովում, իսկ եթե անհրաժեշտ լինի՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում:

Էթիկայի հանձնաժողովը հայտարարել է, թե դեռ ապացույցներ չկան առ այն, որ գումարի փոխանցումը կաշառք է հանդիսացել, սակայն այդ գործարքում թափանցիկության և շահերի բախման հետ կապված խնդիրներ կան:

ՖԻՖԱ-ն Պլատինիի հաշվին հիշյալ գումարը փոխանցել է 2011-ին, երբ Բլատերը ցանկանում էր վերընտրվել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում: Եթե ապացուցվի, որ գումարը փոխանցվել է որպես կաշառք, երկու պաշտոնյաները կարող են ցմահ հեռացվել ֆուտբոլից:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG