Մատչելիության հղումներ

Ֆրանսիայից ժամանած բժիշկներն այցելել են վիրավոր զինծառայողներին


Ծանր վիրավոր զինծառայող ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, 5-ը ապրիլի, 2016թ․
Ծանր վիրավոր զինծառայող ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, 5-ը ապրիլի, 2016թ․

Ֆրանսիայում մասնագիտական գործունեություն իրականացնող հայազգի բժիշկներ Սերժ Դեր-Մաթևոսյանը և Սերժ Արուճումյանն այցելել են Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններում բուժում ստացող վիրավոր զինծառայողներին: Մասնագետները ծանոթացել են զինվորների առողջական խնդիրներին և քննարկել վերականգնողական բուժման մանրամասները:

Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ բժիշկները երեկ եղել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ այսօր այցելել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ վերջերս տեղափոխվել են զինվորական ծառայության ընթացքում տարբեր ժամանակներում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ:

Մասնագետները, որոնց կազմում է նաև առաջատար մերսող կինեզոթերապևտ, բարձր են գնահատել հայաստանյան գործընկերների աշխատանքը, ներկայացրել բուժական նոր մոտեցումներ:

Բժիշկները նշել են, որ կատարված աշխատանքի շնորհիվ առաջիկայում հնարավոր կլինի դրական արդյունք գրանցել: Նրանք հետագա համագործակցության պատրաստակամություն են հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG