Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա առթիվ


Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Երևանում, 20-ը մայիսի, 2016թ․
Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը Երևանում, 20-ը մայիսի, 2016թ․

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ` ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, դրված նպատակներին հասնելու կարողությունը՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման, Ձեզ արժանացրել է վաստակած հարգանքի հայրենակիցների շրջանում և արտերկրում: Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Անկեղծորեն բարձր եմ գնահատում մեր միջև հաստատված փոխըմբռնումն ու վստահությունը: Վստահ եմ, որ մեր երկրների բազմակողմանի համագործակցության ներկապնակի հարստացմանը, ինչպես նաև առևտրատնտեսական, ներդրումային և մշակութային-հումանիտար ոլորտներում ռազմավարական պայմանավորվածությունների իրականցմանն ուղղված հետագա համատեղ ջանքերն ու նոր հեռանկարային ծրագրերի մշակումն ամբողջությամբ բխում են մեր պետությունների ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդման շահերից»:

Ռուսաստանի վարչապետն այսօր դարձավ 51 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG