Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում են կարճատ անձրևներ և ամպրոպներ


Երևանը աշնանը, արխիվ
Երևանը աշնանը, արխիվ

Այսօր Հայաստանի արևելյան շրջաններում, սեպտեմբերի 14-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, երեկոյան ժամերին, սեպտեմբերի 15-ին, 16-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 16-ի ցերեկը՝ հարավային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ Երևանում սեպտեմբերի 12-13-ը, 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 14-ին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, սեպտեմբերի 15-ին երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG